Առաջխաղացման բաժնի ղեկավար
ՀՀ, Երևան,
AM-ER,
Armenia
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
- Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
- Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
- Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
- Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
- Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
- Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
- Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ արտաքին ներմուծման կամ լոգիստիկայի ոլորտներում
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը աշխատաքնի է հրավիրում մարքեթինգի ոլորտում մեծ փորձառությամբ մասնագետի, ով կղեկավարի ընկերության Առաջխաղացման բաժինը։
Մենք փնտրում ենք ուժեղ առաջնորդի, ով կվերափոխի մարքեթինգի դերը Ընկերությունում՝ այն դարձնելով վաճառքների աճին, բրենդների զարգացմանը և շուկայական դիրքերի ամրապնդմանը միտված ռազմավարական գործառույթ։
Առաջխաղացման բաժնի ղեկավարը պատասխանատու է լինելու ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման, թիմի կառավարման, վաճառքի ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև ընկերության և նրա ներկայացրած բրենդների դիրքավորման ու առաջխաղացման համար։
Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես մարքեթինգի մասնագետ, այլ առաջնորդ, ով կկարողանա կառուցել արդյունքահեն համակարգ, նախաձեռնել փոփոխություններ և ապահովել մարքեթինգի իրական ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել և իրականցնել ընկերության տարեկան և եռամսյակային մարքեթինգային ռազմավարությունը
- Կառավարել և զարգացնել Առաջխաղացման բաժինը
- Սահմանել բաժնի հիմնական կատարողական ցուցանիշներները, չափել արդյունքները և ապահովել կատարողականի վերահսկողությունը
- Ապահովել սերտ համագործակցություն B2B և B2C վաճառքի թիմերի, Կատեգորիաների կառավարման և Պրոդուկտների ներկայացման բաժինների հետ
- Կատեգորիաների կառավարման թիմի հետ համատեղ մշակել և իրականացնել ապրանքանիշերի, ապրանքախմբերի և նոր արտադրատեսակների առաջխաղացման ծրագրեր
- Արդյունավետ կերպով ղեկավարել ինչպես թվային և ավանդական մարքեթինգի համալիր գործարկումը, անպես էլ սոցիալական մեդիայի, արհեստական բանականության, տվյալների կառավարման և ավտոմատացման, որոնողական համակարգերի օպտիմալացման ողջ գործիքակազմի կիրառումը
- Ապահովել ընկերության կայքի, թվային հարթակների և առցանց ներկայության զարգացումը
- Վերլուծել շուկայի, մրցակիցների և հաճախորդների վարքագիծը՝ առաջարկելով նոր աճի հնարավորություններ
- Կազմակերպել մարքեթինգային արշավներ, մասնագիտական միջոցառումներ, դեգուստացիաներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր և բրենդային ակտիվացումնե
- Ապահովել մարքեթինգային բյուջեի արդյունավետ կառավարումը և ներդրումների վերադարձի (ROI) գնահատումը
- Նախաձեռնել և իրականացնել գործընթացային ու կազմակերպչական բարեփոխումներ բաժնի ներսում
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 7 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում
- 3-5 տարվա ղեկավարման փորձ
- Ռազմավարական մտածողություն և բիզնեսի զարգացման հստակ պատկերացում
- Կատարողական ցուցանիշների և բյուջետավորման փորձ
- Թիմի կառավարման և զարգացման հմտություններ
- Վաճառքների և մարքեթինգի ինտեգրված աշխատանքի փորձ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Ժամանակակից թվային մարքեթինգային գործիքների իմացություն
Կդիտարկվի որպես առավելություն
- FMCG և HoReCa ոլորտում փորձ
- Բազմաբրենդ միջավայրում աշխատելու փորձ
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






