Ծրագրային ապահովման ադմինիստրատոր (WMS/ERP Administrator)
ՀՀ, Երևան,
AM-ER,
Armenia
ՀՀ, Երևան,
AM-ER,
Armenia
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Ընկերություն՝ «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ
Հաստիքի անվանում՝ ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջեր
Ստորաբաժանում՝ Ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
- Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
- Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
- Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
- Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
- Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
- Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
- Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ արտաքին ներմուծման կամ լոգիստիկայի ոլորտներում
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը փնտրում է բարձր վերլուծական մտածողությամբ և տեխնիկական ուժեղ պոտենցիալով
WMS/ERP համակարգերի ադմինիստրատորի:
Ընկերությունը ներդնում է միջազգային WMS համակարգ, որի նախնական իմացությունը պարտադիր չէ. ընկերության պաշտոնական գործընկերը կտրամադրի ամբողջական և խորացված ուսուցում:
Փնտրում ենք այնպիսի մասնագետի, ով ունի համակարգային ամուր բազա, արագ է յուրացնում նոր տեխնոլոգիաները
և պատրաստ է դասընթացներից հետո լիովին ստանձնել համակարգի կառավարումն ու հարմարեցումը պահեստի
գործառնական ընթացակարգերին (SOPs):
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
- Պահեստի ստանդարտ գործառնական
ընթակարգերի (SOPs) հիման վրա Logareon համակարգի կարգավորումների (workflows, picking rules, put-away strategies) սահմանում, փոփոխում և կայունացում: - Օգտատերերի դերերի, իրավունքների, պահեստի հասցեական քարտեզի (նոր գոտիներ, դարակաշարեր) ստեղծում և ընթացիկ կառավարում:
- WMS-ի և Odoo 19-ի միջև տվյալների փոխանակման (API/Integration) մոնիտորինգ, տեխնիկական սխալների (bugs) արագ ախտորոշում և վերացում:
- Պահեստային մեծ տվյալների համադրում և Advanced Excel-ի միջոցով վերլուծական հաշվետվությունների պատրաստում
ղեկավարության համար: - Պահեստի օպերատորների և աշխատակիցների համար ուսումնական ձեռնարկների ստեղծում (ըստ նոր SOP-ների) և նրանց պարբերական ուսուցում:
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Առնվազն 2 տարվա փորձ որպես համակարգային ադմինիստրատոր, բիզնես-վերլուծաբան կամ տվյալների վերլուծաբան 1C ERP, iiko ERP, SAP կամ որևէ այլ հաշվառման/WMS համակարգում։
- Նոր, բարդ ծրագրային համակարգեր և տեխնիկական ալգորիթմներ արագ յուրացնելու բարձր ունակություն:
- Բարձր վերլուծական, տրամաբանական մտածողություն, խնդիրներ ինքնուրույն լուծելու (troubleshooting/problem-solving) ձգտում:
- Advanced MS Excel-ի (VLOOKUP, INDEX/MATCH, Pivot Tables) գերազանց տիրապետում:
- Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն (ուսուցողական նյութերը, «manual»-ները և Logareon-ի միջազգային support-ի հետ կապը լինելու են այս լեզուներով):
- Պահեստային լոգիստիկայի ստանդարտ
ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալում։
ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
- Որևէ WMS համակարգի իմացություն
- Պահեստային լոգիստիկայի ստանդարտ ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալում։
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






